Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Հարավային Կովկասի անվտանգային հարցերին

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Հարավային 
Կովկասի անվտանգային հարցերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հաղորդվում է, որ ի շարունակություն Երևան այցի ժամանակ կայացած քննարկումների՝ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերի և տարածաշրջանային թեմաների՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շեշտադրումով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am