Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱԳ նախարար Միրզոյանը Քուլս Մարկին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը

ԱԳ նախարար Միրզոյանը Քուլս Մարկին է ներկայացրել Հարավային Կովկասում 
հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգ կատարած այցի շրջանակներում մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Քուլս Մարկի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են կատարել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է երկրում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում բարեփոխումների օրակարգի շարունակական կյանքի կոչումը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԽ գործիքակազմի արդյունավետ կիրառումը:

Արարատ Միրզոյանը և Քուլս Մարկը քննարկել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում համագործակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am