Վարդան Մինասյանը` տարվա լավագույն մարզիչ  

Armenpress 15:12, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարվա լավագույն մարզիչը Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մասնագետ Վարդան Մինասյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 119 միավոր՝ 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ: 

84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am