Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ  

Armenpress 14:23, 1 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամփոփելով հունվար ամիսը՝ «Հոֆենհայմ»-ն իր պաշտոնական կայքում անցկացրած քվեարկության արդյունքում ընտրել է լավագույնին, և լավագույնն Ադամյանն է 74 տոկոս արդյունքով:

26-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականից ի վեր «Հոֆենհայմ» տեղափոխվելուց հետո երկրորն անգամ է ճանաչվում լավագույնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am