«Արցախ-Բելգիայի հոլանդախոս պատգամավորներ» բարեկամության խումբը շնորհավորել է ԱՀ նորընտիր նախագահին

Armenpress 19:20, 27 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խումբը շնորհավորում է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին և պատգամավորներին Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խումբը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին: ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբից,  շնորհավորական նամակում բարեկամության խմբի անդամները ողջունել են ժողովրդավարական ճանապարհով իրենց երկիրը կազմակերպելու Արցախի ժողովրդի հանձնառումը, որը նրանք հաջող իրականացնում են՝ ի հեճուկս պարտադրված մեկուսացման և բազում դժվարությունների: Նրանք նշել են, որ, ցավոք, չեն կարողացել մասնակցել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից կազմակերպած Արցախի ընտրությունները դիտարկելու անկախ առաքելությունը, որը համավարակի պատճառով չեղյալ հայտարարտվեց: «Նամակում պատգամավորները նաև շեշտում են, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին անհրահեշտ է և վճռորոշ: Նրանք նաև նշում են, որ բարեկամության խումբը հիանալի գործնական հարաբերություններ էր հաստատել Արցախի նախկին իշխանությունների հետ և իրենց պատրաստակամությունն են հայտնում համագործակցության բարձր մակարդակը պահպանել Արցախի Հանրապետության նորընտիր իշխանությունների հետ ևս»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am