«Արարատ-Արմենիա»-«Ֆոլա Էշ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին Երևանում

Armenpress 18:52, 1 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ֆոլա Էշ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների:

Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Երևանում ընդունել էր կիպրական «Օմոնիային»: Լրացուցիչ ժամանակում «Օմոնիայի» ֆուտբոլիստները կարողացան իրացնել իրենց հնարավորությունը: 94-րդ րոպեին դիպուկությամբ աչքի ընկավ Տիագոն: Հետագայում «Արարատ-Արմենիան» մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Հումանեսը: «Օմոնիան» հաղթեց նվազագույն հաշվով՝ 1:0: 

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am