Արցախում COVID-19-ի 2 նոր դեպք է հաստատվել. ախտորոշված ընդհանուր դեպքերը 335-ն են

Armenpress 14:03, 13 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում Արցախի առողջապահության նախարարությունը, վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից մեկը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է՝ նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Առողջացել է 8 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ, Արցախում  COVID-19 ախտորոշվել է 335 մարդու մոտ, որից 295-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 75 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 12 871 փորձանմուշի հետազոտություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am