ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորներին

Armenpress 21:00, 15 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավորներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել օրենսդիր-գործադիր փոխգործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ դրանում կարևոր ներդրում ունեն Ազգային ժողովում ներկայացված բոլոր խմբակցությունները:

Հանդիպման ընթացքում խմբակցության պատգամավորները հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերը երկրի կենսագործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ: Քննարկվել են հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին վերաբերող որոշ խնդիրներ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am