Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Armenpress 14:18, 8 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում հուլիսի 8-ին կայացել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Արտակ Կրկյաշարյանի երդումը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի նստավայրից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

«Շնորհավորում եմ Ձեզ և հուսով եմ, որ դուք իրապես կգործեք դատավորի երդման տեքստին համահունչ՝ հանուն արդարադատության և Հայաստանի Հանրապետության»,- մասնավորապես նշել է նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am