Իսրայելը նշանակել է Թուրքիայում իր դեսպանին

Armenpress 18:44, 19 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարարության նշանակումների հանձնաժողովը որոշել է Թուրքիայում դեսպան նշանակել դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիտ Լիլիանին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նշանակումը հաստատվել է կառավարության կողմից։

2022թ. օգոստոսի 17-ին Թուրքիայի արտգործնախարարը, ինչպես նաև Իսրայելի վարչապետի աշխատակազմը հայտարարել էին, որ որոշել են վերականգնել  երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները և փոխադարձաբար դեսպաններ նշանակել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am