Թուրքիան պատրաստվում է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել

Armenpress 17:30, 21 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պատրաստվում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել  է Ադրբեջան կատարած այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Շուշիի հյուրանոցներում ներդրումները նաև այն կդարձնեն գրավչության կենտրոն։ Շուշիում նաև գլխավոր հյուպատոսություն ենք բացում»,- ասել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am