Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվարից հոկտեմբեր կազմել  է 10 մլրդ 885 մլն ԱՄՆ դոլար. աճը 66.4 տոկոս է

Armenpress 21:47, 7 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2022-ի հոկտեմբերին կազմել է 1 մլրդ 556 մլն ԱՄՆ դոլար կամ 6 մլրդ 277 մլն դրամ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Դոլարային արտահայտությամբ աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 91% է: 2022-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է   10 մլրդ 885 մլն ԱՄՆ դոլար կամ 47 մլրդ 229 մլն դրամ: Աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, դոլարային արտահայտությամբ,  66.4% է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am