Կյանքից հեռացել է դերասան Վախթանգ Կիկաբիձեն

Armenpress 14:55, 15 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 85-րդ տարում վախճանվել է վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Sputnik Վրաստան»-ը՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը:

«Մահվան մասին տեղեկությունը Առաջին ալիքին հաստատել է երգչի պրոդյուսերը», — ասվում է հրապարակման մեջ։

Վախթանգ Կիկաբիձեն հայ հասարակությանը հայտնի էր, առաջին հերթին, հայ հանրաճանաչ դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի հետ «Միմինո» ֆիլմում կատարած դերով և նրա հետ ընկերությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am