Ռոզա Լինն աճուրդի է հանել «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ իր բաճկոնը

Armenpress 11:11, 3 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը աճուրդի է հանում իր բաճկոնը, որի վրա գրված է «Դադարեցրեք շրջափակումը» (STOP THE BLOCKADE): Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:

«Ես իմ #STOPTHEBLOCKADE բաճկոնը նվիրաբերում եմ ՀԲԸՄ-ի՝ շաբաթ օրվա դրամահավաքին և աճուրդին: Բաճկոնի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ՀԲԸՄ Արաբկիրի մանկական կենտրոնին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  գրել է երգչուհին:

Ռոզա Լինը «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ էր ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am