Երևանում կկայանա քննարկում գեներատիվ արհեստական բանականության թեմայով

Armenpress 15:17, 14 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Triple S Ventures-ը և AGBU YP-ն ապրիլի 18-ին հրավիրում են Generative AI-ի մասին պանելային քննարկման, որի ընթացքում ոլորտի փորձագետները կկիսվեն տեխնոլոգիայի վերաբերյալ իրենց պատկերացումներով, փորձով և հեռանկարներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել:

Մասնակիցները կծանոթանան Generative AI-ի վերջին առաջընթացներին, դրա ազդեցությանը մի շարք ոլորտներում, հնարավորություններին ու մարտահրավերներին։

Քննարկմանը կմասնակցեն Krisp-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը, StarNews-ի պրոդուկտի և տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն ԶարԷ Բաղդասարյանը, Metric-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հրանտ Դավթյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am