Անկարայի գործարանում պայթյունի հետևանքով 5 մարդ Է զոհվել

Armenpress 12:20, 10 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկարայում հրթիռների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին թուրքական լրատվամիջոցներին տեղեկացրել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։

«Անկարայի Էլմադաղ թաղամասում գտնվող MKE հրթիռների գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են մեր հինգ աշխատակիցներ։ Սկսվել է դատական ​​և վարչական հետաքննություն», - հայտնել են նախարարությունից։

Անկարայի հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում  պայթյունը տեղի է ունեցել հունիս 10-ի  առավոտյան։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am