ՀՀ նախագահը Բեռլինում ներկա է գտնվել Հատուկ օլիմպիական խաղերի բացմանը, կարճ զրուցել ԳԴՀ կանցլերի և ՆԳ նախարարի հետ

Armenpress 11:38, 18 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գերմանական կողմի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, այցի շրջանակներում Հանրապետության նախագահը մասնակցել է Բեռլինում անցկացվող Հատուկ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկներ: Միջոցառման ընթացքում նախագահ Խաչատուրյանը ողջունել և կարճատև զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի հետ:Նշվում է, որ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահի և բարձր ղեկավարության, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am