Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Armenpress 21:58, 13 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությանը։

Երկրաշարժը գրանցվել է Քահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամով 15։32-ին Էլբիստան շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12․ 44 կմ խորության վրա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am