Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված բարեգործական համերգի հասույթը տրամադրվելու է 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում ծնված նորածիններին

Armenpress 14:27, 12 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 3-ին տեղի կունենա վոկալ-դաշնամուրային դասական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ադամ Բարրո և ընկերներ» խորագիրը կրող բարեգործական համերգ-երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի և «Ձոն Հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։

Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am