Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ԼՂ-ում զոհերի թիվը հասել է 27-ի, վիրավորների թիվը գերազանցում է 200-ը

Armenpress 00:20, 20 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի դիահերձարանից Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստացած  տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի կողմից շարունակվող լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով ժամը 22։30-ի դրությամբ զոհերի թիվը հասել է  27-ի, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով որ վիրավորների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։

Նա նշել է, որ թվերը չեն ներառում Ասկերանի և Մարտունու բուժհիմնարկները, քանի որ նրանց հետ դեռ չի հաջողվել կապ հաստատել։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am