Թուրքիայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 900 անձ

Armenpress 14:07, 3 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի անվտանգության ուժերը լայնածավալ գործողության շրջանակում ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 900 մարդու։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ գործողության շրջանակում, որն ընթանում է Թուրքիայի 64 նահանգներում, բերման է ենթարկվել 928 մարդ, առգրավվել է 744 չգրանցված զենք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am