Վատիկանում մեկնարկած Եկեղեցական գերագույն ժողովի մասնակիցներն աղոթել են Լեռնային Ղարաբաղի համար

Armenpress 16:36, 7 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում հոկտեմբերի 7-ին գումարված  Եկեղեցական գերագույն ժողովի  մասնակիցներն  աղոթել են Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև  աշխարհում բոլոր այն պետությունների համար, որտեղ այժմ պատերազմներ են:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Vatikan news լրատվական կայքը:

«Ողորմէ համայն աշխարհին և այն հողերուն, որոնք այժմ կը տառապին պատերազմներէ, անարդարութիւններէ, ցաւէ և բռնութիւններէ, յատկապէս մեր սուրբ հողերուն` Հայաստանին և Արցախին»,- ասվում է աղոթքում, որը գլխավորել է Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը:

Ըստ աղբյուրի՝ Վատիկանում մեկնարկած Եկեղեցական գերագույն ժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից և թեմերից 464 մասնակիցներ, որոնցից 365-ը ժողովի մասնակիցներ են, իսկ մնացածը՝ հյուրեր: Հյուրերի թվում է եղել նաև Գերաշնորհ Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am