Վերին Դվինում, ժամը 11:00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 6,93%-ը, Արզնիում՝ 12,10%-ը

Armenpress 11:59, 29 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Վերին Դվին համայնքում հոկտեմբերի 29-ին անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 6,93%-ը կամ 107 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, նույն ժամի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 12,10%-ը կամ 258 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է:

Ընտրությունների առաջադրված թեկնածուների ցանկերը ստորև՝



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am