Կյանքից հեռացել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Միքայել Հովակիմյանը

Armenpress 18:35, 30 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտնում է, որ հոկտեմբերի 30-ին, 69 տարեկան հասակում հանկարծամահ է եղել թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը։

«Միքայել Հովակիմյանը՝ որպես լավ ու նվիրված արտիստ՝ մարդկային մեծագույն արժեքներով օժտված, վայելում էր մեծ սերը՝ հատկապես արվեստասեր հասարակությունում։

Թատրոնի ողջ անձնակազմը սգում է սիրելի արտիստի կորուստը և ցավակցում է հարազատներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am