Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով

Armenpress 21:21, 13 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նախագիծն իրականացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շնորհիվ: 

Ըստ աղբյուրի՝ մայրաքաղաքում այս անկյունն ստեղծվել է  ռոբոտաշինությամբ զբաղվող «Հանդս դու» ընկերության ներդրմամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am