Լոս Անջելեսում կայացել է պատվավոր «Օսկարի» 14-րդ մրցանակաբաշխությունը

Armenpress 11:27, 10 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Մել Բրուքսը, դերասանուհի Անջելա Բասեթը և կինոմոնտաժոր Քերոլ Լիթլթոնն ստացել են «Օսկար» մրցանակ կինեմատոգրաֆի բնագավառում ակնառու նվաճումների համար (պատվավոր Օսկար), արարողությունը տեղի է ունեցել հունվարի 9-ին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Deadline հարթակը։

Միջոցառումը չի հեռարձակվել։

Պատվավոր «Օսկար»-ը շնորհվում է «կինեմատոգրաֆում ակնառու նվաճումների համար ամբողջ կյանքի ընթացքում, կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության զարգացման բնագավառում ունեցած բացառիկ ավանդի, ինչպես նաև ակադեմիային մատուցած ակնառու ծառայությունների համար»: Պատվավոր «Օսկարի» մրցանակաբաշխության 14-րդ արարողությունը պետք է կայանար 2023 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն հետաձգվել էր  Հոլիվուդում դերասանների և սցենարիստների գործադուլների պատճառով։

Հեռուստատեսության և կինոյի դերասանների ամերիկյան ֆեդերացիայի գործադուլը, ֆեդերացիա, որը ներկայացնում է մոտավորապես 160 հազար մարդու շահերը, սկսվել է հուլիսի 14-ին և փաստորեն դադարեցրել է ամբողջ արտադրությունն ԱՄՆ-ի կինոստուդիաներում։ Դերասանները պահանջել են աշխատավարձերի բարձրացում, փոխհատում  արտաժամյա աշխատանքի դիմաց և արհեստական ​​ինտելեկտի կիրառման սահմանափակում կինոյում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am