Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության երրորդ ոսկե մեդալի համար

Armenpress 21:23, 12 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Մոլդովայից Ալեքսանդրին Գուտուի հետ: Ամոյանը հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:  

Ամոյանի մրցակիցը եզրափակիչում կլինի թուրք Էմրե Բասարը:

55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խաչատրյանը մրցեց Մոլդովան ներկայացնող Արտյոմ Դոլինուի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 ու քանի որ վերջին միավորը վաստակել էր մոլդով մարզիկը, հենց ինքն էլ դուրս եկավ եզրափակիչ: Մանվել Խաչատրյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար: Գոտեմարտը կկայանա փետրվարի 13-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am