ՉԼ. «Ինտեր»-ը հաղթել է «Ատլետիկո»-ին

Armenpress 09:43, 21 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան «Ինտեր»-«Ատլետիկո», «ՊՍՎ»- «Բորուսիա» հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ը, սեփական հարկի տակ ընդունելով Մադրիդի «Ատլետիկո»-ին, առավելության հասավ նվազագույն հաշվով:

Միլանյան ակումբի կազմում միակ գնդակը խփեց Մարկո Արնաուտովիչը` խաղի 79-րդ րոպեին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 73-րդ րոպեին:

Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց «ՊՍՎ»-ին: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «ՊՍՎ»-ից աչքի ընկավ Լյուկ դե Յոնգը, իսկ «Բորուսիա»-ի գոլը հեղինակեց Դոնիել Մալեն:

Այս թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 13-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am