ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության ապահովման աջակցության համար պետբյուջեից ավելի քան 873 մլն դրամ է հատկացվել

Armenpress 15:43, 23 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման համար 2024 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից  873 միլիոն 150 հազար դրամ գումար կհատկացվի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունն այս մասին որոշում է ընդունել փետրվարի 23-ի հերթական նիստում։

Որոշման արդյունքում ակնկալվում է ապահովել աջակցության տրամադրում՝ գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 անձանցով համալրելու համար՝ ապահովելով նրանց կայուն զբաղվածությունը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am