Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Armenpress 10:22, 6 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկեց Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Հայ բռնցքամարտիկը գերազանցեց  մոլդովացի Վասիլի Ցեբոտարիին:

Մարտի 6-ին իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը։ Գարբոյանի մրցակիցը  Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վինն  է, իսկ Չալոյանը կփորձի հաղթահարել կանադացի Ալեքսիս Բարիեռիի արգելքը։

Ավելի վաղ ռինգ էին դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության էր հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ էր Կանադան ներկայացնող Կևեն Բեասեջոուրից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am