Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը 50 հազար դոլար է ներդրել հայկական Key Proficiency ստարտափում

Armenpress 12:30, 20 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է հայկական Key Proficiency ստարտափում 50 հազար դոլար ներդրման մասին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսով՝ ստարտափը փակել է ներդրումներ ներգրավելու նախասաղմնային փուլը: 

Key Proficiency հարթակն օգնում է արագացնել աշխատակիցների մուտքն ու վերապատրաստումը։ Ստարտափը օգնում է իր հաճախորդներին նվազեցնել HR հոսքի կառավարման ծախսերը բիզնեսի համար, իսկ թեկնածուներին՝ գտնել համապատասխան աշխատանք:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am