Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ցավակցել է ՌԴ գործընկերոջը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Armenpress 13:30, 23 Մարտ, 2024
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Հարգելի Տատյանա Նիկոլայի, խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից:
Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ: Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Անահիտ Մանասյանի ցավակցական հեռագրում։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 93-ի։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am