Մոսկվայում ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր այս պահին չկան․ ԱԳՆ

Armenpress 16:12, 23 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով այս պահին տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների։

«Հայտնում ենք, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ: Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»,- նշված է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 115-ի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am