Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած

Armenpress 16:14, 28 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրացի փրկարարները Բակուրիանի լեռնադահուկային հանգստավայրում փնտրում են ձնահյուսի տակ մնացած մեկ մարդու։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։ 

Ըստ երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ տեղում ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ, գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր։ Թբիլիսիից փրկարարների լրացուցիչ խմբի հետ ժամանել է նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռ։

Ըստ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվության՝ ձնահյուսը ծածկել է երկու մարդու, նրանցից մեկը կարողացել է ինքնուրույն դուրս գալ անվտանգ վայր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am