Տաջիկստանում ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 15 անձի

Armenpress 18:43, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տաջիկստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 15 մարդու, որոնք կասկածվում են Նովրուզի տոնին ահաբեկչություններ ծրագրելու մեջ,ստուգում են նրանց կապը «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչություն իրականացնողների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Տաջիկստանի Հանրապետության հատուկ ծառայություններում աղբյուրը:

«Տաջիկստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Դուշանբեի եւ Վահդատի 15 բնակիչների, որոնք Նովրուզի տոնին (մարտի 21-23) ահաբեկչություններ էին ծրագրել։ Այժմ քննիչները ստուգում են նրանց կապը մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչություն իրականացրած անձանց հետ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ կասկածյալները ձերբակալվել են նախքան Նավրուզի տոնակատարությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am