ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Մերձավոր Արևելքում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը

Armenpress 22:05, 14 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության աճի կապակցությամբ և կոչ անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթ ուշադրություն դարձնել երկխոսությանը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա առճակատումից»,- ասվում է գրառման մեջ։

Իրանը լույս ապրիլի 14-ի գիշերը հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ գրոհ է իրականացրել Իսրայելի դեմ՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի մահաբեր օդային հարձակման։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am