Հայաստանն ու Ղազախստանը միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Armenpress 11:20, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել միգրացիայի ոլորտում համագործակցության մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո։ 

Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեոն։

Արարատ Միրզոյանն ու Մուրատ Նուրտլեոն ևս մեկ համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների միմյանց երկրներ փոխադարձ այցելությունների և գտնվելու կարգի մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am