Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը՝ մայիսի 12-ին

Armenpress 15:05, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչի օրը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ էին դուրս եկել «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբները՝ կիսազրափակիչներում համապատասխանաբար հաղթելով «Փյունիկ»-ին և «Շիրակ»-ին:«Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am