Ոսկեպարի բնակիչներին Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը

Armenpress 13:47, 17 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ Ոսկեպարում Փաշինյանը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

«Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին»,-մանրամասնում է Բաղդասարյանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ևս՝ մարտի 18-ին, մեկնել էր Տավուշի մարզ: Նա Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am