Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով

Armenpress 18:28, 19 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ի այն հաճախորդները, ովքեր ամրագրումներ կկատարեն GetTransfer առցանց հարթակում և բջջային հավելվածում ու կվճարեն IDBank-ի քարտերով, 2024թ․-ի ապրիլի 1-ից սկսած կստանան բացառիկ քեշբեքեր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին IDBank-ից։

Քեշբեքի չափը կախված է IDBank-ի Ձեր քարտից, մասնավորապես՝

5% քեշբեք կստանաք IDBank-ի Mastercard Standard, Mastercard Gold, Visa Idram Rocket, Visa Digital, Visa Gold քարտերով վճարումների դեպքում, 9% քեշբեք կստանաք IDBank-ի Visa Business, Visa Business Platinum, Visa Platinum, Visa Signature, Visa Infinite քարտերով վճարումների դեպքում, 10% քեշբեք կարող եք ստանալ, եթե GetTransfer-ում վճարումները կատարեք IDBank-ի Travel, Visa Infinite Special Edition քարտերով։

GetTransfer-ի միջոցով կարելի է հաշված րոպեների ընթացքում նախքան ուղևորությունն ամրագրել նախընտրելի մեքենան, ընտրել տեղափոխման վայրը, ժամը, պատվիրել ուղևորության համար անհրաժեշտ հավելյալ ծառայություններ՝ ցանկացած կարիքի համար։

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը։ Եթե Դուք հանդիսանում եք Բանկի քարտապան, ապա Դուք ավտոմատ կերպով մասնակցում եք արշավին և լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում։ Իսկ եթե դեռ չեք հանդիսանում IDBank-ի քարտապան, ապա Ձեր նախընտրած քարտը կարող եք ձեռք բերել Idram&IDBank հավելվածի միջոցով՝ առանց տնից դուրս գալու, վայրկյանների ընթացքում, կամ էլ IDBank-ի պաշտոնական կայքի միջոցով։

Վստահ ենք, որ արշավի շնորհիվ կկարողանաք խնայել ժամանակ և գումար, ինչպես նաև Ձեր ճամփորդության համար անհրաժեշտ ամրագրումները կատարել անխափան՝ անվտանգ ու շահավետ կերպով։

Արշավը գործում է մինչև 2024թ․-ի դեկտեմբերի 31-ը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am