Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ

Armenpress 17:32, 20 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած փոթորիկը տապալել է ծառեր և քանդել որոշ շենքերի տանիքներ, կան տուժածներ։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով՝ «Յենի Ակիթ» պարբերականը։

«Քաղաքում սկսված փոթորիկը ժամանակի ընթացքում ուժգնացել է որոշ փողոցներում, հատկապես Կեցյորեն, Չանկայա, Էթիմեսգուտ, Սինկան և Գյոլբաշի շրջաններում»,–գրում է թերթը։

Մայրաքաղաքի որոշ հատվածներում ուժեղ քամին պոկել է բնակելի շենքերի տանիքները՝ նետելով կայանված մեքենաների վրա։

«Կան տուժածներ, օդերևութաբանները նշում են, որ տեղումներն ու ամպրոպը կշարունակվեն մինչև գիշեր»,- ասված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am