Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Armenpress 18:02, 20 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում հավաքելով 15,166 միավոր` դարձավ ոսկե մեդալակիր և 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում դարձել էր ոսկե մեդալակիր և նվաճել էր Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am