Պեսկովը հայտնել է Պուտինի և Ալիևի հանդիպման օրակարգը

Armenpress 15:06, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի՝ ապրիլի 22-ին կայանալիք հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պեսկովը թեմային անդրադարձել է ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

 «Կրեմլում երկու պետությունների ղեկավարների միջև զրույց կլինի, որի ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ինչը կշարունակվի աշխատանքային նախաճաշի ժամանակ»,- ասել է նա։

Պեսկովը հավելել  է, որ երկու երկրների ղեկավարները առանձին հանդիպում կանցկացնեն Բայկալ-Ամուր մայրուղու շինարարության վրա աշխատած վետերանների, շինարարների և աշխատողների հետ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am