Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Armenpress 10:14, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են կիսաեզրափակիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ:

50 կգ քաշային Անուշ Գրիգորյանի մրցակիցը իռլանդացի Սվինի Շանոն է:

70 կգ քաշում Անի Հովսեփյանը կմենամարտի ռուս Դարիմա Սանդակովայի հետ:

Տղամարդկանց պայքարում 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը կմրցի Սերբիայից Ռադե Յոկսիմովիչի հետ:

57 կգ Արթուր Բազեյանի հակառակորդը ռուս Էդուարդ Սավվինն է:

60 կգ Արթուր Սահակյանն էլ ուժերը կչափի բուլղար Ռադոսլավ Ռոսենովի հետ:

67 կգ քաշում Արարատ Հարությունյանը եզրափակիչ դուրս գալու համար կմրցի ռուս Տարխան Իգիդովի հետ:

Իսկ Նարեկ Մանասյանի մրցակիցը 92կգ քաշում Ադրբեջանը ներկայացնող Լորեն Ալֆոնսոն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am