Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին

Armenpress 15:04, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Ժողովրդական ժողովը խորհրդարանական արձակուրդից մեկ օր առաջ որոշում է կայացրել իր նախագահ Ռոսեն Ժելյազկովին պաշտոնանկ անելու մասին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Խոսնակի հրաժարականի որոշմանը կողմ է քվեարկել 129 պատգամավոր, դեմ՝ 103։

Ժելյազկովին մեղադրել են պաշտոնեական լիազորությունների համակարգային չարաշահման, խորհրդարանի օրակարգի որոշման և դրա աշխատանքի այլ ասպեկտների խախտումների մեջ։

Խորհրդարանական որոշ խմբակցությունների ներկայացուցիչներ հայտարարել են, որ Ժելյազկովի հրաժարականի օգտին ներկայացված փաստարկներն անկեղծ չեն։ Պատգամավորների ելույթների ընթացքում հնչել են նաև անձնական վիրավորանքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am