Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով

Armenpress 14:42, 27 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս պահին Կիևի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան, ռուսական «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի–ն՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Նախագահի (խմբ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին) դիրքորոշումը քաջ հայտնի է... վերջին անգամ նա այս մասին խոսել է նախագահ (խմբ. Բելառուսի նախագահ) Լուկաշենկոյի հետ զրույցի ժամանակ։ Դա հետևողական, ռուսական դիրքորոշում է։ Բայց առայժմ, այս պահին, բանակցությունների համար նախադրյալներ չկան, քանի որ Ուկրաինայի դիրքորոշումը որևէ բանակցություն չընդունելու վերաբերյալ նույնպես պարզ է և բոլորին քաջ հայտնի»,-հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ  Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am