Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ

Armenpress 14:35, 2 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին՝ նրա կառավարությանը մեղադրելով պաղեստինցիների «ցեղասպանության» մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ըստ հրապարակման՝ Բոգոտայում Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ ունեցած ելույթում Պետրոն նշել է, որ եթե ​​Պաղեստինի ժողովուրդը կործանվի, կկորչի նաև ողջ մարդկությունը:

Նա հավելել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կխզվեն մայիսի 2-ին։

Կոլումբիայի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, որ դիվանագիտական անձնակազմը կվերադառնա հայրենիք՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։ Իսրայելում և Պաղեստինում Կոլումբիայի քաղաքացիները համապատասխան ծառայությունները կստանան Թել Ավիվում գտնվող հյուպատոսական բաժնից։

Իսրայելի իշխանությունները խստորեն դատապարտել են Կոլումբիայի նախագահի հայտարարությունները։ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Գուստավո Պետրոյին անվանել է «հակասեմիտ», որը խոստացել է «պարգևատրել ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին և բռնարարներին»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am