Հանրապետությունում տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ

Armenpress 15:44, 4 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում մայիսի 4-ի ցերեկը, 5-8-ին՝ շրջանների զգալի, 9-ին՝ առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ի երեկոյան ժամերին, 5-8-ին՝ առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝  նշելով, որ օդի  ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

Երևանում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am