Հայտնի են «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

Armenpress 09:49, 8 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցեց 15 երկիր, հաղթահարեցին Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան և Լյուքսեմբուրգը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 7-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:   

Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին: Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին: 

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվա» խումբը հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am