Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Armenpress 23:40, 8 Մայիս, 2024

ՄՈՍԿՎԱ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում րոպեներ առաջ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակիցը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Մոսկվայում Հայաստանի վարչապետի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am